Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 160-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2020 թվականի N 160-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով   «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 42-Ա որոշում. Որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 04-094-0181-046 կադաստրային ծածկագրով՝ Ֆ. Վերֆելի փողոց թիվ 7-9 հասցեում գտնվող բնակավայրի, բնակելի կառուցապատման 0.14 հա հողամասին կից  Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող  0.03066 հա հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արա Հագոպի Զոհրյանին և Տաթևիկ Յուրիի Կիրակոսյանին:

2.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 4524 դրամ, որը 306.6 քառակուսի մետրի համար կկազմի 1 387 058.4 (մեկ միլիոն երեք հարյուր ութսունյոթ հազար հիսունութ դրամ և 40 լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

3. Հողամասի հասցեն թողնել անփոփոխ. Հայաստանի Հանրապետության, Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Թաիրով Ֆ. Վերֆելի փողոց N 7/1

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Որոշման կատարման կազմակերպումը դնել աշխատակազմի քարտուղարի (Մ.Քեյան)` վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner