Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 77-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2018 թվականի N 77-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՐԵՆ ԱՐՇԱԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի  N 2387–Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ կառույցներն  իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի  15-ը` 1975-1980 թվականներին, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով ըստ կտակի ժառանգության իրավունքի 2018 թվականի սեպտեմբերի  12-ի վկայագիրը և սեփականատեր Սուրեն Հարությունյանի լիազորված անձ Արշակ Հարությունյանի 2018 թվականի նոյեմբերի 23-ի դիմումը. որոշում եմ՝

 

1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Հրանուշ Հակոբի Հարությունյանի (ծնված 01.01.1959թ.), Ասյա Արշակի Հարությունյանի (ծնված 23.07.1978թ.) և Սուրեն Արշակի Հարությունյանի (ծնված 19.04.1982թ.) գույքային իրավունքը՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը սեփականության իրավունքով պատկանող 0.0745 հա հողամասի, որից 0.0048 հա համատեղ օգտագործման տարածք, 385.0 քառակուսի մետր օրինական կառուցված շինությունների նկատմամբ: Սեփականության իրավունքը՝ ճանաչել համաձայն հողամասի և շինությունների հատակագծերի՝ տրված «Մաչանյան Կարեն» ԱՁ-ի կողմից: Վերականգնումը կատարվում է անհատույց սեփականության իրավունքով:

2.Բնակելի տան և հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Ռ.Արշակյան փողոց N 23/1:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner