Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 69-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 նոյեմբերի 2018 թվականի N 69-Ա

ՍՈՂՈՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի չորրորդ կետով, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, հիմք ընդունելով շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, բավարար է անվտանգ շահագործման համար, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Սողոմոն Խաչատրյանի 2018 թվականի սեպտեմբերի 25–ի դիմումը. որոշում եմ`

1.Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Ֆ.Նանսենի փողոցի N 8 հասցեում Սողոմոն Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0181-0005 կադաստրային համարով 0.07 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցած 283.0. քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը,85.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը և օժանդակ շինությունները՝ պարիսպը 7.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով և զուգարանը՝ 3.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով՝ համաձայն «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների հատակագծի: 2. Ինքնակամ կառույցների օրինականացման ենթակա վճարը կազմում է 974 272 (ինը հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր յոթանասուներկու ) ՀՀ դրամ, որից բնակելի շինությունները 1 քառակուսի մետրը 2600 ՀՀ դրամով և օժանդակ շինությունները՝ 1 քառակուսի մետրը՝ 1560 ՀՀ դրամով: 3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: 4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner