Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2017 թվականի N 50-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի    N 912-Ն  որոշման պահանջներով. նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում   այլ անձանց իրավունքները, օրենքով  պահպանվող շահերը, կառուցված  չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական  խախտումներով, շենքի տեխնիկական  վիճակը բավարար է անվտանգ շահագործման  համար, չի առաջացնում  սերվիտուտ  պահանջելու   իրավունք, շինության  զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում  և հիմք ընդունելով Սեյրան Սուքիասյանի  դիմումը. որոշում  եմ `

 

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզիՓարաքար համայնքիԹաիրովգյուղի   Մայրաքաղաքային  փողոցի N3/2 հասցեումհամայնքիսեփականությունհանդիսացող0,00255 հա  բնակավայրի հասարակականկառուցապատմանհողամասի վրաինքանակամկառուցված  16.0 քառակուսի մետր տաքին մակերեսով խանութը համարել Փարաքարհամայնքի  սեփականությունը:

2. Օրինականացնել Թաիրովգյուղի Մայրաքաղաքային փողոցիN3/2 հասցեումգտնվող 16,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը`համաձայն  <<ԿարենՄաչանյան>> Ա/Ձ-ի  կողմից  տրված  հողամասի  և շինությունների  հատակագծի: 3.Ինքնակամ  կառույցի օրինականացման վճարը  խանութի  համար 1 քառակուսի  մետրը`23 400 դրամ է, հողի համար 1 քառակուսիմետրը`4524 դրամ, վճարման ենթակա գումարըկազմումէ  489 700 (չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր) ՀՀ  դրամ:                  :             4. Քանի որ կառույցն իրականացվել է Սեյրան Սուքիասյանի  կողմից, առաջարկել գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը: Որոշմանընդունման  օրվանիցօրինականացման համարսահմանվածվճարը Սեյրան Սուքիասյանի կողմից պետք է  60-օրյա  ժամկետում  վճարվի Փարաքար համայնքի  վարչական եկամուտների  900325191154 հաշվեհամարին` 374 400ՀՀ  դրամ և ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին՝115 362 ՀՀ դրամ,  չվճարելու դեպքում որոշումըհամարել  ուժը  կորցրած:     

5.Սույն որոշումից  բխողգույքայինիրավունքներըենթակաենգրանցման Հայաստանի Հանրապետության  կառավարությանն  առընթեր  անշարժ  գույքիկադաստրիպետականկոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:                                6. Սույն որոշման կատարման կազմակերպումն  ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարիետտա  Քեյանի վրա:  

 7. Սույն որոշումն  ուժի մեջ մտնելուց հետո  երկամսյա ժամկետում կարող է  բողոքարկվել` վարչական կարգով  Փարաքար համայնքի ղեկավարին, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության  վարչական դատարան: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner