Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10- Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՐԳՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով  Արմավիրի մարզպետարանի  2018 թվականի  մարտի 21-ի  N 01/03.2/1088-18   գրությունը՝ հողի հարկի և գույքահարկի ապառքների 7%- ի չափով ներգրավման վերաբերյալ և  <<Թաիրովի  մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի  տնօրենի զեկուցագիրը՝ համայնքի ավագանին որոշում է .

   1.Փարաքար համայնքի 2018թ.բյուջեի եկամուտների գույքահարկի  ապառքների հաշվին ավելացնել 1 միլիոն ՀՀ դրամ ` տող  1111` «49000.0» թիվը փոխարինել «50000.0» թվով, ավելացնել 1 միլիոն ՀՀ դրամ ` հողի հարկի գծով` տող  1112` «12000.0» թիվը փոխարինել «13000.0» թվով, ավելացնել 1 միլիոն ՀՀ դրամ ` գույքահարկ փոխադրամիջոցի գծով` տող  1121` «37000.0» թիվը փոխարինել «38000.0» թվով, տեղական տուրքում և տեղական վճարներում պետք է կատարել ճշտում` տող  1131` «8240.0» թիվը փոխարինել «8302.7» թվով, տեղական վճարը` տող  1351` «24835.4» թիվը փոխարինել «31972.7», որից ավելացնել 7 միլիոն 200.0 հազ.ՀՀ դրամ ` աղբահանության գծով «4800.0»թիվը փոխարինել «12000.0» թվով :Վարչական բյուջեի ալելացած 10 միլիոն 200.0հազ. ՀՀ դրամ եկամուտը ուղղել վարչական բյուջեի ներքոհիշյալ ծախսերի նախահաշիվներին.

2.Բաժին 01 Խումբ 1 Դաս 1-ի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծախսերի նախահաշվի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածի «46400.0» թիվը փոխարինել «47000» թվով, «Համակարգչային ծառայություններ» 4232 հոդվածի «266.4» թիվը փոխարինել «300.6» թվով:  Աղբահանության վճարը ավտոմատացված ծրագրով հաշվառելու համար:  

3.  Բաժին 01 Խումբ 6 Դաս 1-ի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ(այլ դասերին չպատկանող)» ծախսերի նախահաշվի «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածի «0» թիվը փոխարինել «990.0» թվով:  Համայնքի ենթակա կազմակերպությունների հիմնական միջոցների գույքագրման և վերագնահատման վերաբերյալ ծառայություններ մատուցելու նպատակով:     «Գրենական պիտույքներ» 4261 հոդվածի «400» թիվը փոխարինել «800» թվով` Թարիովի մանկապարտեզի 3-րդ խմբի կահավորման համար:

4. Բաժին 05 Խումբ 2 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Կեղտաջրերի հեռացում ծախսերի նախահաշվի ընդամեն «15097.0» թիվը փոխարինել «15597.0»թվով` «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածի «497.0» թիվը փոխարինել «997.0» թվով:

5.Բաժին 09 Խումբ 1 Դաս 1-ի «Նախադպրոցական կրթություն» «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական կազմակերպություններին» 4511 հոդվածի «24500.0» թիվը փոխարինել «27500.0» թվով:  Թաիրովի մանկապարտեզում ավելացել է մեկ խումբ, որի արդյունքում փոխվում է 2018թ. հաստիքացուցակը և ծախսերի նախահաշվը: 

6.2018 թվականի բյուջեի Բաժին 11 Խումբ 1 Դաս 1-ի պահուստային ֆոնդի 4891 հոդվածի «7520.0» թիվը փոխարինել «12195.8» թվով: 

7.Ֆոնդային մասի հաստատված` հողի օտարումից եկամուտը «10064057.80» թիվը փոխարինել «12564057.80» թվով:

 8. Բաժին 05 Խումբ 1 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Աղբահանում  ծախսերի նախահաշվի ընդամեն «49811.0» թիվը փոխարինել «52311.0»թվով`թվով, 5113 հոդվածի «3540.0» թիվը փոխարինել «6040.0» թվով  /Թաիրովի մանկապարտեզի 2-րդ հարկի վերանորոգման համար/:

9. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տսներորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԳՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner