Այսօր: Հինգշաբթի, 4 Հունիսի 2020թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 530
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/08/2012
Փարաքար. Ճաքճքած պատեր և փոշի

Փարաքար գյուղում գիպսի փոշու մրրիկ է: Խնդիրն այն է, որ գյուղի հարևանությամբ գործում են երկու հանքեր՝ գիպսի և քարի: Քամոտ եղանակին Փարաքարում փոշու փոթորիկ է բարձրանում, իրենց իսկ նկարահանած կադրերում պարզ երևում է, թե փոշին ինչ բարձրության է հասնում:
Բայց սա փարաքարցիների միակ ողբերգությունը չէ... Այցելեցի մոտ 10 բնակարան և համոզվեցի, որ պատերին մի քանի ամսվա ընթացքում մեծ ճաքեր և խոռոչներ են առաջացել: Բնակիչները համոզված են, որ դա հանքի պայթեցումներից է... Ինչպես նշում է փարաքարցի տիկիններից մեկը, երբ հանքում պայթեցնում են, իրենց տները դղրդում են: Չնայած սովորել են ամենշաբաթյա պայթեցումներին, բայց չեն կարողանում հարմարվել փոշու անտանելի քանակության հետ, ամեն օր տուն են մաքրում, ծառերն ու բույսերը լվանում:

Խնդրի առնչությամբ հղվել է նամակ 400 ստորագրությամբ մարզպետին, վարչապետին, ինչպես նաև նախագահին, բայց ոչ պայթեցումներն են դադարել, ոչ փոշին, և ոչ էլ մարդկանց ալերգիան: Այստեղ նոր ծնված երեխաներին չգիտեն որտեղ թաքցնեն, մայրը պատմում է, որ երեխայի օրօրոցի վրայից ամեն օր փոշու մեծ շերտ է հեռացնում. «Եթե փոշին օրորոցի վրա է, ապա նաև կարող է հայտնվել երեխայի թոքերում, մենք այս շոգին պատուհան չենք կարողանում բացել, փոշին մեզ խեղդում ա»:

Փարաքարցիները ցանկանում են Բնապահպանության նախարարության, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրությունը սևեռել սույն կարևոր խնդրի վրա: Ինչպես նաև ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնց վրա կա թույլտվություն այս երկու հանքերի շահագործման մասին: Վերջերս փարաքարցիներին հավաստիացրել են, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու սույն արտադրության թույլտվության համար, և իրենք էլ հենց հաստատել են, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է, և ոչ մի վտանգ չի ներկայացնում նրանց առողջության և անվտանգության համար:

Lragir.am
http://www.lragir.am/armsrc/country69911.html

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner