Այսօր: Ուրբաթ, 21 Փետրվարի 2020թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2065
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
22/08/2012
Փարաքարի ալերգիան «սիրուն չի». Տեսանյութ

Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը համայնքի դժգոհությունների վերաբերյալ բազմաթիվ նամակներ է հղել մարզպետին, վարչապետին, փոխվարչապետին: Գյուղացիները նաև դիմել են նախագահին: Մի քանի անգամ եկել են տարբեր գերատեսչություններից, ուսումնասիրել են Փարաքարում իրավիճակը, և վերջերս գյուղապետը շատ զարմանալի մի նամակ է ստացել քաղաքաշինական պետական տեսչությունից. «Ինչ վերաբերվում է բնակելի շենքերում առաջացած ճաքերին, ապա անհրաժեշտ է դիմել փորձաքննություն անցկացնելու և դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար»,- նշված է Քաղաքաշինական պետական տեսչության պաշտոնական նամակում: Արմավիրի մարզպետին ուղղված նամակում փարաքարցիները դրել են հետևյալ պահանջները. 1. Միջոցներ ձեռնարկել կանխարգելելու վերոհիշյալ՝ մարդու և շրջակա միջավայրի համար վտանգավոր իրավիճակը 2. Նշված պայմանների ապահովման անհնարինության դեպքում դադարեցնել ընդերքի շահագործումը: Գյուղապետի և ավագանու հետ զրույցում տեղեկացանք, որ Փարաքար համայնքում ոչ մի հանրային լսումներ տեղի չեն ունեցել, ինչը օրենսդրության խախտում է համարվում: Գյուղապետ Սամվել Վարդանյանը պատմեց, որ «ինչ-որ բանկից մի աղջիկ էր եկել, խոսեցին մեզ հետ, հավաստիացրեցին, որ մեր համայնքը ոչ մի բանից չի տուժելու, միայն շահելու է, աշխատատեղեր են բացվելու»: Հիշեցնենք, որ Փարաքարում երեխաների մոտ արդեն սկսվել են ալերգիայի նշաններ, հանքի պայթեցումներից բնակելի շենքերը ճաքճքել են, բուսականությունը չորացել է: Մանկաբույժի հետ զրույցում տեղեկացանք որ նա ստացել է բազմաթիվ ահազանգեր, մի քանի երեխայի տվյալներ ուղարկված է Արաբկիր բժշկական կենտրոն՝ պարզելու ալերգիայի բուն պատճառները, չնայած որ ծնողները համոզված են՝ ալերգիան գիպսի փոշուց է:

Lragir.am
http://lragir.am/armsrc/country70040.html

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner