Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 239-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2024 թվականի N 239-Ա

ՄՈՎՍԵՍ ՌԱՖԻԿԻ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 29-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի փետրվարի 26-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024JJKDU6), հողամասի սեփականատեր Մովսես Ռաֆիկի Շահինյանի լիազորված անձ Արայիկ Ռաֆայելի Մկրտչյանի 2024 թվականի ապրիլի 3-ի N 2004 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցի 14 հասցեում գտնվող Մովսես Ռաֆիկի Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0037-0001 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 70,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրամասը, 3,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 77,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով ջրավազանը, 5,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով հարթակը, 2,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 15,9 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, նույն հողամասում առկա 883,1 քառակուսի մետր մակերեսով քարե արտադրամասի գործառնական նշանակությունը փոխել, որպես արտադրամաս, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր արտադրամասի, զուգարանի, ջրավազանի, հարթակի, օժանդակ շինության և պարսպի համար կազմում է 3474 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 608 992,20 (վեց հարյուր ութ հազար ինը հարյուր իննսուներկու դրամ քսան լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner