|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2025 թվականի N 99-Ա |
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Արմեն Սարգսի Ստեփանյանի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 4306 դիմումը,Փարաքար համայնքի ավագանու <<Քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի>> մշտական հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 26 որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող` Արմեն Սարգսի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-026-0015-0001 կադաստրային ծածկագրով, 0,13 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերական,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում ջերմոց և տնտեսական շինություն կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -13 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ ԱԽՎԵՐԴՅԱՆ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ ԶԱՔԵՎՈՍՅԱՆ ՍՈՒՐԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՆՅՈՒՏԱ ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|