Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 5-8-րդ մասերի, 142.3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու <<Միասնություն>> խմբակցության՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը թեկնածու առաջադրելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 6-ի գրությունը, հիմք ընդունելով ավագանու անդամների բաց քվեարկության արդյունքները. Փարքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Գրանցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանիում ներկայացված <<Միասնություն>> խմբակցության առաջադրած համայնքի ղեկավարի թեկնածու Օնիկ Արտավազդի Ախվերդյանին:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի արտահերթ ընտրության արդյունքները՝ համաձայն որի Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվում <<Միասնություն>> խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Օնիկ Արտավազդի Ախվերդյանին․
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |