Այսօր: Հինգշաբթի, 4 Հունիսի 2020թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 264
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 21-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42, paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2019 թվականի N 21-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով <<Փարաքարի կանայք>> աջակցության հասարակական կազմակերպության դիմումը և Փարաքար համայնքի ավագանու <<Կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի, առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցեր>>ի մշտական հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 1-ի արձանագրությունը. համայնքի ավագնին որոշում է`

1. Փարաքարի համայնքային սեփականություն համարվող Նաիրի փողոց թիվ 40 հասցեում գտնվող Մշակույթի տան (սեփականության իրավունքի N 2542293 վկայական, տրված 03.06.2008 թ.) 1-ին հարկի NN 16,17 և 2-րդ հարկի NN 3,5,6,7,9,10,11,12 և 13 սենյակները անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով տրամադրել <<Փարաքարի կանայք>> աջակցության հասարակական կազմակերպությանը՝ <<Երևանի Երիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիա>> հասարակական կազմակերպության հետ համատեղ բարգործական, սոցիալական և իրավական խնդիրների լուծման համար կատարվող աշխատանքները համակարգելու, Թաիրովի անվան սովխոզի հիմնադիր Սերոբ Գյուլնազարյանի հիշատակին նվիրված անկյուն և Փարաքար գյուղի պատմության թանգարան ստեղծելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից


Կողմ -9

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՔՈԼՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner