Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Երկուշաբթի, 13 Հունիսի 2011թ.
Փարաքար հանայնքի զինանշան

2011 թվականի հունիսի 13-ի ավագանու թիվ 5 նիստի թիվ 2-Ն որոշմամբ  միաձայն ընդունվեց որոշում համայնքի զինանշանի վերաբերյալ: ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
 

      ՀՀ   ԱՐՄԱՎԻՐԻ   ՄԱՐԶԻ   ՓԱՐԱՔԱՐ     ՀԱՄԱՅՆՔԻ    ԶԻՆԱՆՇԱՆԻ

 

     Փարաքար  համայնքի  զինանշանի մակերեսը 3:4 հարաբերությամբ ուղղահայաց դիրքով ուղղանկյուն է,  ներքևի  անկյունները  կորացված, կենտրոնում  սլաքաձև ելուստով:
    Զինանշանի  վերին մասի սպիտակաձև հորիզոնական դաշտում,որը կազմում է ուղղանկյան 1/6 մասը մեծատառերով, հայերեն լեզվով ,,armhelvetica,,  տառատեսակով  գրված է  «ՓԱՐԱՔԱՐ» անվանումը:  Տառատեսակի բարձրությունը կազմում է ուղղանկյան 1/9 մասը:
    Մնացած  մակերեսը սպիտակ  հորիզոնական և  ուղղահայաց գծերով  բաժանված է  չորս հավասարաչափ  դաշտերի:
     Զինանշանի բաց և մուգ  մոխրականաչավուն գույները խորհրդանշում են Փարաքար գյուղում գտնվող գիլ հանքավայրը, որը նախկինում  օգտագործվել է որպես օճառ, փրփրաքար, որից  ըստ   որոշ   տեղեկությունների ծագել է Փարաքար  անվանումը:
      Զինանշանի վերին ձախ  մուգ  մոխրականաչավուն  դաշտի վրա մուգ կարմիր գույնով, պատկերված է համայնքի Սուրբ  Հարություն եկեղեցու  արևմտյան ճակատը` որը  քրիստոնեական հավատքի  խորհրդանիշն է: Պատկերված եկեղեցին  լուծված է Հայ առաքելական եկեղեցու կողմից  հաստատված  գունային  համակարգի ողջ սպեկտրի փոխհարաբերությունների  համատեքստում:
    Զինանշանի   վերևի   աջ   բաց մոխրականաչավուն դաշտի վրա  մոխրագույնի երանգներով պատկերված է  Զվարթնոց օդանավակայանը, որը  կառուցված է Փարաքարի  պատմական   հողատարածքի վրա և  խորհրդանշում է Հայաստանի օդային դարպասները,  համարվում է հայկական  ճարտարապետության   բացառիկ  կառույց,  և վերջին տասնամյակներում  Փարաքարի համայնապատկերի անբաժան մասը, ինչպես նաև  վկայում է  հայկական ավիացիայի բնագավառում  փարաքարցիների  ծանրակշիռ   ավանդի  մասին:
     Զինանշանի   ներքևի  ձախ  բաց  մոխրականաչավուն  դաշտի  վրա պատկերված է  խաղողի վազ. ձախից` ողկույզ, աջից` տերև, որը վկայում է  Փարաքարում  զարգացած խաղողագործության ու գինեգործության մասին և  խորհրդանշում է  փարաքարցիների  աշխատասիրությունը և  սերը հայրենի հողի նկատմամբ:
     Զինանշանի    ներքևի    աջ մուգ մոխրականաչավուն  դաշտի վրա  պատկերված է  1941-1945 թթ Հայրենական Մեծ  Պատերազմում  զոհված  փարաքարցիների հիշատակը  հավերժացնող  հուշարձան - կոթողի  հարավային  ճակատը, որը խորհրդանշում է   հայրենիքին փարաքարցիների   անձնուրաց նվիրվածությունը և հայրենի հողը   պաշտպանելու  պատրաստակամությունը:

 

 

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner