ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Աշխատանքի Նկարագիր
Պաշտոնը՝ Տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուն (այսուհետ՝ ՏԶՊ) նշանակվում է համայնքի ղեկավար կողմից՝ նպատակ հետապնդելով նպաստելու տեղական տնտեսական զարգացմանը: ՏԶՊ- ն նշանակվում է պայմանագրային հիմունքներով, նա չի հանդիսանում համայնքային ծառայող։
ՏԶՊ-ն ուղղակիորեն ենթարկվում է համայնքի ղեկավարին: Նա համագործակցում է համայնքապետարանի և կառավարության համապատասխան բաժինների, այլ տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ), տնտեսական զարգացման նպատակ հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների, հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ-ներ) և զանգվածային լրատվական միջոցների (այսուհետ՝ ԶԼՄ-ներ) հետ:
ՏԶՊ-ն աշխատում է նպաստել մրցակցային առավելությունների հիման վրա համայնքի տնտեսական զարգացմանը և աջակցել կայուն աշխատատեղերի ստեղծմանը:
ՏԶՊ-ն է Տեղական տնտեսական զարգացման պլանի (այսուհետ՝ ՏՏԶՊ) հիմնական համակարգողը և տեքստի հիմնական հեղինակը, խմբագիրը:
Ստորև ներկայացված է ՏԶՊ-ի պարտականությունների և կարողությունների ցանկը: Յուրաքանչյուր համայնքապետարան ինքնուրույն է որոշում, թե ներկայացված կետերից որոնք են, որ ՏԶՊ-ի կողմից պարտադիր կատարման են ենթակա և որոնք՝ ոչ: Համայնքապետարանը կարող է որոշում կայացնել ունենալ ավելի քան մեկ ՏԶՊ և բաշխել պարտականությունները վերջիններիս միջև: Հաշվի առնելով ՏԶՊ-ի աշխատանքի բարդությունը և բազմազանությունը, համայնքապետարանը ձեռնարկում է ՏԶՊ-ի մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ քայլեր, ինչպես նաև աջակցում վերջինիս՝ աշխատանքների իրականացման գործում:
Աշխատանքային պարտականություններ
- 1. Տնտեսականզարգացում
- Աջակցել համայնքապետին մշակելու ՏՏԶՊ-ն՝ ՏԻՄ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ համատեղ։
- Համապատասխանեցնել ՏՏԶՊ-ն առկա այլ փաստաթղթերի հետ, ներառյալ՝ մշակված ռազմավարություններ, ծրագրեր և մասնավոր հատվածի պլաններ։
- Իրականացնել տեղական տնտեսական վերլուծություններ հետևյալ թեմաների շրջանակներում՝ տեղական համագործակցություն, ֆինանսների հասանելիություն, տնտեսության կառուցվածք, ենթակառուցվածքներ և ընթացակարգեր, մարդկային կապիտալ, արտաքին դիրքավորում և մարքեթինգ։Նպաստել տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպմանը, ինչպես նաև գործողությունների ու նախագծերի սահմանմանը։
- Համակարգել գործողությունների պլանի մշակման և իրականացման գործընթացը՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում։
- Ձեռնարկել վերլուծություն տնտեսական և ձեռնարկատիրության զարգացման ուղղությունների բացահայտման նպատակով և մշակել ռազմավարություն՝ այդ հնարավորությունների հետագա զարգացման ուղղությամբ։
- Բացահայտել տնտեսական զարգացման ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման տարբեր հնարավորություններ։
- Աշխատանքներում ներգրավել ՏԻՄ բոլոր այն ստորաբաժանումները, որոնք նպատակ են հետապնդում բարձրացնել վարչարարական և հանրային ծառայությունների որակը և բարելավել բիզնես միջավայրը:
- Նախաձեռնել և իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են գյուղատնտեսության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը համայնքներում։
2. Ձեռնարկատիրության զարգացում
- Նախաձեռնել և իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են գործարար միջավայրի զարգացմանը համայնքներում։
- Առաջարկել գաղափարներ բիզնես ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ բիզնես-ինկուբատոր, արդյունաբերական գոտի, արդյունաբերական պարկ և այլն։
- Համակարգել և իրականացնել ներդրումների ներգրավմանը ուղղված գործողություններ։
- Գործել որպես հիմնական կոնտակտային անձ՝ գործարարների և ինվեստորների, ինչպես նաև պետական գործակալությունների համար։
- Աջակցել տեղական արժեքային շղթաների զարգացմանը։
- Աջակցել աշխատուժի զարգացման գործընթացին ՝ հաշվի առնելով գործող և սկսնակ բիզնեսների պահանջարկը։
- Տրամադրել տնտեսական և գործարար զարգացման վերաբերյալ տեղեկատվություն՝ ՏԻՄ-երին, կառավարության ներկայացուցիչներին, գործարարներին և շահագրգիռ այլ խմբերին։
- Նպաստել բիզնեսի աջակցմանը ուղղված ծառայությունների զարգացմանը և ստեղծել բիզնեսի աջակցման համապատասխան մեխանիզմներ։
- Առաջարկներով հանդես գալ փոքր և միջին ձեռնարկությունների (այսուհետ՝ ՓՄՁ) զարգացմանն ուղղված վարկային միջոցների ձևավորման նպատակով։
- Տեղեկացնել տեղական բիզնեսներին առկա ֆինանսավորման հնարավորությունների մասին և նպաստել այդ ֆինանսավորման գործիքների զարգացմանը:
3. Մարքեթինգևհաղորդակցություն
- Բացահայտել տեղական գործարարության զարգացման կարիքները և նպաստել արդյունավետ մարքեթինգային խրախուսման միջոցառումների կիրառմանը՝ ներդրումների ներգրավման նպատակով։
- Ստեղծել և պահպանել սերտ համագործակցություն գործարար և տնտեսական զարգացման համապատասխան կառույցների և պետական գերատեսչությունների հետ՝ ծրագրերի անխափան իրականացումը ապահովելու և ՏԻՄ շահերը ներկայացնելու համար։
- Հավաքագրել, մշակել և ներկայացնել սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական եւ համայնքային տվյալներ, որոնք կաջակցեն ՏԻՄ աշխատանքներին։
- Հավաքագրել տեղեկատվություն միջազգային տոնավաճառների, ցուցահանդեսների վերաբերյալ, որտեղ կարող է ներկայացվել համայնքապետարանի ներուժը, և կազմակերպել համայնքապետարանի մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին:
Պահանջվող որակավորումներ
ՏԶՊ-նտիրապետում էգիտելիքներիհետևյալբնագավառներում՝
- տեղական տնտեսական զարգացման ռազմավարություններ, զարգացման միտումներ և սկզբունքներ,
- բիզնես պլանավորում և զարգացում, ներառյալ՝ մարքեթինգի և հաղորդակցության գործիքներ և ռազմավարություններ,
- ներդրումների ներգրավման և խթանման սկզբունքներ և գործիքներ
- ֆինանսական կառավարում,
- ռազմավարական գործընկերներության ձևավորում և համագործակցային հարաբերությունների զարգացում,
- ՏԻՄ օրենսդրության, ընթացակարգերի մասին պատշաճ տեղեկացվածություն,
- տեղական տնտեսական, մշակութային և քաղաքական միջավայրի մասին իմացություն:
ՏԶՊ-նտիրապետում էհետևյալհմտություններինևկարողություններին՝
- աշխատել տեղական տնտեսական զարգացման պլանի մշակման և իրականացման ուղղությամբ,
- խրախուսել համայնքային տնտեսական զարգացման նախաձեռնություններ և ծրագրեր,
- իրականացնել հետազոտություններ և կազմել համապատասխան հաշվետվություններ,
- անցկացնել հանդիպումներ գործընկերների հետ և համակարգել խմբային քննարկումները,
- ցուցաբերել գերազանց հաղորդակցման հմտություններ շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցվելիս, ներառյալ՝ գործարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական համակարգի պաշտոնատար անձանց հետ աշխատելիս,
- համակարգչային ծրագրերի, ինչպես նաև սոցիալական մեդիայի տիրապետում,
- անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է:
|