Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Տիգրան Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/08/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
04/09/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրի  մարզիՓարաքարիհամայնքապետարանըհայտարումէմրցույթհամայնքապետարանիաշխատատակազմի ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատատակազմի  ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետ /ծածկագիր 3.2-6/

 1-ին կարգի մասնագետը կատարում է ՝

ա.բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով,

բ. ապահովում է  բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան  փաստաթղթերը,

գ.օրենքով սահմանված կարգով իրականացնում է հողի հարկի, գույքահարկի և տեղական տուրքերի գանձում,

դ. սահմանված կարգով մինչև ընթացիկ   տարվա  դեկտեմբերի 1-ը  գույքահարկ և հողի հարկ վճարող  անձանց ներկայացնում է հաստատված ձևով  գույքահարկի վճարման  ծանուցագրեր  (հիշեցումներ),

դ. իրականացնում է հսկողություն համայնքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում,

ե. կազմում և ներկայացնում է կիսամյակային հաշվետվություններ,

զ. իրականացնում  է սույն  պաշտոնի անձնագրով  սահմանված այլ  լիազորություններ :

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում  է ՝

ա. միջնակարգ կրթություն, 

բ.  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ,

«Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին»,   Հայաստանի Հանրապետության օրենքների իմացություն ,  ինչպես նաև

գ . տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու  ունակություն , 

դ. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2018 թվականի սեպտեմբերի    18-ին ժամը   12.00-ին,  Փարաքարի համայնքապետարանի շենքում:
Դիմող ՀՀ քաղաքացիները Փարաքարի  համայնքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Արմավիրի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթեր.
1. գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով,
2. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
5 . «Համայնքային  ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձիք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
6. մեկ լուսանկար / 3x4 չափսի/,
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացված փաստաթղթերի  պատճենները հետ չեն վերադարձվում:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ պաշտոնի անձնագրին և հարցաշարին` նշված որևէ հասցեով, ամեն օր, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ, կիրակի օրերից
 ՀՀ Արնավիրի  մարզ, Փարաքարի համայնքապետարան, համայնքապետարանի աշխատակազմ, գ.Փարաքար, Նաիրի փ.42` /հեռ.0231 60042/և
ՀՀ Արմավիրի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն /հասցեն` ք, Արմավիր,Աբովյան 71,հեռ./0237/2-07-70,/0237/2-76-49/:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր 09:00-18:00,բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման  վերջին  ժամկետն  է մինչև 2018թ. սեպտեմբերի 3-ը:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner