Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարիկողմից 2025 թվականինոյեմբերի10-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Գայանե Վանիկի Մանուկյանի2025 թվականի սեպտեմբերի 17-ի N4631 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքարգյուղում գտնվող, Գայանե Վանիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0545-0001 կադաստրային ծածկագրով, 0,08 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ խաղող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունկառուցելու նախագիծ:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |