Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 25-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 24-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024TFWYHY, 2025ZJYCZ2), հողամասի սեփականատեր Գագիկ Հայկի Եփրեմյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի N 5632 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Դվին թաղամաս թիվ 5 հասցեում գտնվող՝ Գագիկ Հայկի Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 77.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 7.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը, 11.3 քառակուսի մետր արտաքին մակերեսով թռչնանոցը, 12.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 1.1 քառակուսի արտաքին մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Աստղիկ Մանուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան, պահեստի և ծածկի համար կազմում է 1969 դրամ, 1 քառակուսի մետր թռչնանոցի և պարսպի համար կազմում է 1181,4 դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 205 248,56 (երկու հարյուր հինգ հազար երկու հարյուր քառասունութ Հայաստանի Հանրապետության դրամ հիսունվեց լումա):
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Ուժը կորցրած ճանաչել հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 12-ի «Գագիկ Հայկի Եփրեմյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» թիվ 368-Ա և Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 12-ի թիվ 368-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 828-Ա որոշումները:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: