Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ օտարվող հողամասը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի սեփականության իրավունքի N 29082025-04-0018 վկայականը, քաղաքացի Յուրիկ Ղուկասի Հախվերդյանի լիազորված անձ Սիրվարդ Սամսոնի Բաղրամյանի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի N 4398 դիմումը. որոշում եմ`
1. Յուրիկ Ղուկասի Հախվերդյանին վարձակալության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող՝ 300.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, գնման նախապատվության իրավունքով օտարել Յուրիկ Ղուկասի Հախվերդյանին:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Վաղարշապատ-Երևան խճուղի, 2 ավտոտեխսպասարկման կայան (04072NQPLKHC):
3. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը կազմում է 4441,8 դրամ, որը 300.0 քառակուսի մետրի համար կկազմի 1 332 540 (մեկ միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի Մուսալեռ բնակավայրի ֆոնդային եկամուտների 900325176130 հաշվեհամարին:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: