Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 891-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2025 թվականի N 891-Ա

ԱՐՍԵՆ ԳԱԳԻԿԻ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից  կազմվել է 07.11.2025թ. թիվ 8 արձանագրությունը: Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հ.Միքայելյանի 07.11.2025 թվականի զեկուցագրի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 8 շենքի 53 բնակարանի բնակիչ Արսեն Խանամիրյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող Այգեկ բնակավայրում 04-009-0181 -0008 կադաստրային ծածկագրով հողամասում, իրականացրել է բետոնե հիմքերով պատի կառուցում: Քաղաքաշինության բաժնի աշխատակիցների կողմից նախազգուշացվել է քաղաքացուն, այնուհետև իրավախախտման հետևանքները չվերացնելու պատճառով կազմվել է 07.11.2025թ. թիվ 8 արձանագրությունը: Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հ.Միքայելյանի 07.11.2025 թվականի զեկուցագրի  համաձայն առերևույթ կատարվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում:

Հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի նոյեմբերի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Մարգարյանը, Տիգրան  Ղազարյանը, և Կարեն Ղազարյանը: Արսեն Գագիկի Խանամիրյանը պատշաճ ծանուցված է եղել վարչական լսումների վերաբերյալ, սակայն չի ներկայացել: Վերջինիս կողմից չի ներկայացվել նաև որևէ դիրքորոշում վարչական վարույթի վերաբերյալ:

          3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մավի համաձայն' վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն' վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն'

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ, , 219.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով.

ՈՐՈՇԵՑԻ

1. Արսեն Գագիկի Խանամիրյանին ենթարկել վարչական պատասխանատվության' «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:

2. Պարտավորեցնել Արսեն Գագիկի Խանամիրյանին տուգանքի գումարը վճարել 900325155258 հաշվեհամարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաձ

ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումն Հայաստանի Հանրապետության hրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան' երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման' ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով' անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում Փարաքար համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner