Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով քաղաքացի Նազիկ Մարատի Հովհաննիսյանի և մյուսների լիազորված անձ Կարեն Հովհաննիսյանի 2025 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 5587 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի «Բնակելի տան նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 782-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 1) որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնուրման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 13-ի թիվ 4 որոշման մասին 2025 թվականի նոյեմբերի 4-ին տրված N 18 քաղվածքը, «Ջիվան Արսենի Հարությունյանի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հուլիսի 18-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, քաղաքացիներ Նազիկ Մարատի Հովհաննիսյանի և մյուսների 2025 թվականի սեպտեմբերի 2-ի N 4368 դիմումը. որոշում եմ՝»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: