Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանով և հիմք ընդունելվ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարհամայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 24-ի N 62–Ակարգադրությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարիհամայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հուլիսի 24-ի N 91-Ահրամանը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարիհամայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2. Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմին (Գ.Մանուկյան)` համայնքային ծառայողների ատեստավորման աշխատանքներն իրականացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով սահմանված կարգի, հանձնաժողովի աշխատակարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Ատեստավորման անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, հասարակայնության, տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Անի Բարսեղյանին և առաջատար մասնագետ Աիդա Սարգսյանին (ատեստավորման սկիզբ՝ 16․12․2025թ․, ատեստավորման ավարտ՝ 25․12․2025թ․):
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: