Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 

ՆԱԽԱԳԻԾ 11


Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21- րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 5.1-րդ հոդվածի 2- րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 44-Ա որոշումը և արտադպրոցական ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով տարածք վարձակալելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին ուղղված դիմումները. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն՝

1) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 2682037, տրված՝ 17.01.2010թ. Մերձավանի գյուղական համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց, 39 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի առաջին հարկի տարածքից /այսուհետ՝ գույք/ 67,4 քմ մակերեսով և 33,0քմ մակերեսով տարածքները՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 1-ի:

2) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 2542293, Տրված՝ 03.06.2008թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Փարաքար համանք, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց, 40 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի առաջին հարկի տարածքից 240,6 քմ մակերեսով տարածքը և երկրորդ հարկի տարածքից 48,3 քմ մակերեսով տարածքը՝ /այսուհետ՝ գույք/ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 2-ի:

3) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 08102013-04-0034, տրված՝ 08․10․2013թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, Կոմիտասի փողոց, 47 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի տարածքից /այսուհետ՝ գույք/՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 3-ի:

4) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 26122018-04-0034, տրված՝ 26.12.2018թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Արևաշատ, Երևանյան խճուղի, 16 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի 1-ին հարկի տարածքից /այսուհետ՝ գույք/ 90,0 քմ մակերեսով տարածքը՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 4-ի:

5) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 07022020-04-0052, տրված՝ 07․02.2020թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Մայրաքաղաքային փողոց, 106 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի տարածքից /այսուհետ՝ գույք/ 102,0 քմ մակերեսով տարածքը՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 5-ի:

6) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 2542294, Տրված՝ 03.06.2008թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Այգեստան 31 հասցեում գտնվող՝ սպորտ դպրոցի վարչական շենքում /այսուհետ՝ գույք/ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 6-ի:

2. Գույքի վարձակալության վճար սահմանել՝ համապատասխան խմբակ հաճախող յուրաքանչյուր սանից գանձվող վճարի 15 տոկոսի չափով, իսկ ջեռուցման ընթաքում՝ 20 տոկոսի չափով:

3. Սահմանել, որ պարապմունքների արդյունավետ կազմակերպման նպատակով կողմերը պարտավոր են կազմել ժամանակացույց:

4. Փարաքար համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպել որոշումից ծագող իրավահարաբերությունների կարգավորումը, կողմերի միջև կնքվելիք անշարժ գույքի վարձակալության պայմանագրում ներառել նաև պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու և պայմանագրի պայմանների խախտման դեպքում՝ տույժերի կիրառման վերաբերյալ դրույթներ:

5. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(23.90 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner