Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 884-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2025 թվականի N 884-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 20-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024ZPVDNQ), «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 4-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, շինությունը կատարած անձ Տիգրան Աշոտի Գրիգորյանի կողմից տրված լիազորագիրը և լիազորված անձ Արամ Գագիկի Ավդալյանի 2025 թվականի հունիսի 5-ի N 2616 դիմումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող, 44.7 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող՝ 44.7 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Մասիսի փողոց, 2-րդ փակուղի, 3/1 ավտոտնակ: (04062BPKKTUB)

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Տիգրան Աշոտի Գրիգորյանի կողմից ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունները, Տիգրան Աշոտի Գրիգորյանին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետյան Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Մասիսի փողոց, 2-րդ փակուղի, 3/1 հասցեում գտնվող 0.00447 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:

4. 0.00447 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է մեկ քառակուսի մետր ավտոտնակի համար 1969 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 88 014,30 (ութսունութ հազար տասնչորս Հայաստանի Հանրապետության դրամ երեսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 900325175231 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

6. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը սահմանվում է 4441.8 դրամ, որը 44,7 քառակուսի մետրի համար կկազմի 198 548,50 (մեկ հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր քառասունութ Հայաստանի Հանրապետության դրամ հիսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325175132 հաշվեհամարին:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner