Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2023 թվականի օգոստոսի 29-ին տրված N 247 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Արկադի Պարույրի Մինասյանի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 3162 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող Արկադի Պարույրի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0406-0081 կադաստրային ծածկագրով 0,09538 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում անասնագոմ կառուցելու համար: 2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |