Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման՝ տրված 2021 թվականի նոյեմբերի 05-ին «Մերուժան Լյուդվիկի Ազիզյան» ԱՁ-ի կողմից, և սեփականատեր՝ Էդգար Աշոտի Տերոյանի 2021 թվականի նոյեմբերի 25-ի դիմումը. որոշում եմ
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Էդգար Աշոտի Տերոյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0116-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (Առանձնացվող հատված 1)` 0.0400 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գարեգին Նժդեհի փողոց N 28/1 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 0.07503 հեկտար մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գարեգին Նժդեհի փողոց N 28 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: