Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 47-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 փետրվարի 2023 թվականի N 47-Ա

ՍՈՒՐԵՆ ՊԵՏԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի փետրվարի 7-ի տրված N Կ-07022023-04-0062 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, ո ր ո շ ու մ եմ՝

1. Սուրեն Պետիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0061-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության 600.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հող:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 600.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի այլ նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռում:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Արթենյանի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner