Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 178-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2020 թվականի N 178-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումների պահանջներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին’’ 15-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու  առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Ս ՖՈՌՄԱՏ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ի կողմից, քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի եզրակացությունը , շինությունը կատարած անձ Ռաֆիկ Դավթյանի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դիմումը. Որոշում եմ`

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում, ԴԵմիրճյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող տնամերձ հողամասին կից  41.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համայնքային  հողամասի վրա գտնվող պարիսպը  ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել 41.0 քառակուսի մետր մակերեսով  բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասի  վրա գտնվող պարիսպը 3.37 քառակուսի մետր ընդհանուրը արտաքին մակերեսով պարիսպը` համաձայն «Ս ՖՈՌՄԱՏ ՍԹԱՅԼ» ՍՊԸ–ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Դեմիրճյան թաղամաս 5-րդ փողոց N 20/1:

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Ռաֆիկ Դավթյանի կողմից և նրա կողմից ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Ռաֆիկ Դավթյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի, Դեմիրճյան թաղամաս 5-րդ փողոց N 20/1 հասցեում գտնվող 0.0041 հա մակերեսով հողամասը՝ առկա շինությունով:

4. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր պարսպի համար` 5200 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 17 524 (տասնյոթ հազար հինգ հարյուր քսանչորս դրամ)  ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

5.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 4524 դրամ, որը 41.0 քառակուսի մետրի համար կկազմի 185 484 (հարյուր ութսունհինգ հազար չորս հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner