Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ 24-Ա որոշումը և հողամասի սեփականատեր Աբել Սմբատի Գևորգյանի 2021 թվականի մարտի 16-ի դիմումը. որոշում եմ`
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող, Աբել Սմբատի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0537-0013 կադաստրային ծածկագրով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վազգեն Առաջինի փողոց N 21 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: