Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամաբ հաստատված կարգի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ, հիմք ընդունելով սեփականատեր ԱրմանՀենրիկիՄիքայելյանի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի դիմումը. ո ր ո շ ու մ եմ՝
1. Արման Հենրիկի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 21082020-04-0036), Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0313-0068 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.019 հա մակերեսով հողամասը, որից 0.01 հա` խաղող, 0.009 հա` այլհողատեսք (գոտին՝ Ուրց Կոտայք-Շամիրամ, 3-րդ կարգի խաղող` կադաստրայինարժեքը՝մեկ քառակուսի մետրի համար 373 դրամ,գոտին՝ Ուրց Կոտայք-Շամիրամ, հողատեսքը՝ այլ, կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 6.7 դրամ) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որպես հասարակական կառուցապատման հող՝ավտոկայանատեղի կառուցելու համար:
2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետրին խաղողի համար 4151 դրամ, այլի համար` 4517.3 դրամ հաշվարկով) 100 քառակուսի մետր խաղողի համար կազմում է 415 100 ( չորսհարյուրտասնհինգ հազարհարյուր) ՀՀ դրամ, 90 քառակուսի մետր այլհողատեսքի համար կազմում է406 557 (չորս հարյուր վեց հազար հինգ հարյուր հիսունյոթ) ՀՀդրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 821 657 (ութ հարյուր քսանվեց հազար վեց հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար իհամայնքային բյուջե՝ գանձապետական 900325191139 հաշվեհամարին:
3. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 146/1:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:
6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: