Ես, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գեղամ Գասպարյանս, քննարկելով վարչական իրավախախտման վերաբերյալ 28.12.2020 թվականի թիվ Մ/8 արձանագրությունը և կից նյութերը` պարզեցի, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում` Արմավիրի մարզի Թաիրով գյուղի, Ղ. Աղայանի փողոցի 1-ին փակուղի 1 հասցեի հողամասի սեփականատեր Գյուլնարա Պարույրի Աղեկյանը բնակելի կառուցապատման իր հողամասի վրա 2020 թվականի նոյեմբեր ամսին բնակելի շինություն է ինքնակամ կառուցել: Գյուլնարա Պարույրի Աղեկյանի արարքի համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ: Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության` գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1-ին հոդվածով, որոշում եմ`
1. Գյուլնարա Պարույրի Աղեկյանի նկատմամբ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի ` 100 000 ՀՀ դրամ գումարի չափով:
2. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով սույն որոշումը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-288-րդ հոդվածներով սահմանված կարգով, հանձնելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կարող է գանգատարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ երկամսյա ժամկետում դատական կարգով` ՀՀ վարչական դատարան: