Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 169-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2021 թվականի N 169-Ա

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության N 11092019-04-0057 և N 02072021-04-0091 վկայականները, հողամասերի և շինությունների միավորման հատակագծերը, տրված «ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից և սեփականատեր Ռաֆիկ Մնացականի Մալխասյանի 2021 թվականի հուլիսի 12-ի դիմումը. որոշում եմ`

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Գևորգ Չաուշի փողոց թիվ 2 հասցեում գտնվող, Ռաֆիկ Մնացականի Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության վկայական N 11092019-04-0057) 0.275 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ու շինության (առևտրի սրահի) և Գևորգ Չաուշի փողոց թիվ 10 հասցեում գտնվող Ռաֆիկ Մնացականի Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության վկայական N 02072021-04-0091) 0,061 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ու շինության (առևտրի սրահի) միավորումից առաջացող անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գևորգ Չաուշի փողոց N 2-10 առևտրի սրահ:

2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner