Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 108-Ն որոշումն ու «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի տնօրեն Արարատ Սարգսյանի թիվ 3826 դիմումը. որոշում եմ՝
1. Տալ թույլտվություն՝ «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Փարաքար գյուղի, Հ.Աբրահամյան փողոց թիվ 19 հասցեում գտնվող շինության ճակատային մասում տեղադրելու 7,55 քառակուսի մետր տ այլ արտաքին գովազդ հունվար, փետրվար, մարտ ամիսների համար:
2. «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ից գանձել 33 975 (երեսուներեք հազար ինը հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ տեղական տուրք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից.