Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 168-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2021 թվականի N 168-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Ավագ Ավագյան Գագիկի» Ա/Ձ-ի կողմից 2021 թվականի հունիսի 28-ին տրված հողամասի հատակագիծը և սեփականատեր Ռուդիկ Համլետի Շահբազյանի 2021 թվականի հուլիսի 13-ի դիմումը.                 ո ր ո շ ու մ եմ՝

1. Ռուդիկ Համլետի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 25062021-04-0063), Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0308-0018 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.0418 հա մակերեսով հողամասը (գոտին՝ Ուրց- Կոտայք-Շամիրամ, 3-րդ կարգի խաղող` կադաստրային արժեքը՝մեկ քառակուսի մետրի համար 373 դրամ) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման հող՝բնակելի տուն կառուցելու համար:

2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետրին խաղողի համար 6461.3 դրամ հաշվարկով) 418 քառակուսի մետր խաղողի համար կազմում է 2 700 823.4 ( երկու միլիոն յոթ հարյուր հազար ութ հարյուր քսաներեք դրամ և քառասուն լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ գանձապետական 900325191139 հաշվեհամարին: 

3. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Մովսես Գորգիսյան փողոց N 4 հողամաս:  4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: 

5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա` Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:

6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner