Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 179-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2022 թվականի N 179-Ա

ԱԼԻԿ ՎԻԼԻԲՈՒՐԻ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՐԻԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍՆԸ ԻՐԵՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, 33-րդ կետով հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը գրանցված է սեղանամատյանում 2117-ով, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ>> ՊՈԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի 11.11.2021թ.-ի N Ամ-1418 գրությունը, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Խորհուրդների փողոցի 12 տան բնակիչ Ալիկ Վիլիբուրի Հովնանյանի, իրեն պատկանող /հիմք՝ 1994 թվականի սեպտեմբերի 16-ի արձանագրությունը և «ՊՐՈՖ-ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի մարտի 21-ին տրված հողամասի և շինության հատակագիծը /հողամասի նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու և սեփականաշնորհված հողամասից ավել օգտագործվող հողամասը իրեն վաճառելու խնդրանքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ. որոշում եմ՝

1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Ալիկ Վիլիբուրի Հովնանյանի գույքային իրավունքը՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 04-094-0066-0026-ից կադաստրային ծածկագրով 50 քառակուսի մետր մակերեսով բնակավայրեի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ:

2. Հաշվի առնելով, որ կառույցը իրականացվել է Ալիկ Վիլիբուրի հովնանյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Ալիկ Վիլիբուրի հովնանյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,00289 հա մակերեսով հողամասը՝ առկա շինությունով:

3. 78,9 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

4. .Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 6834,3 դրամ, որը 28,9 քառակուսի մետրի համար կկազմի 197 511,27 (հարյուր ինըսունյոթ հազար հինգ հարյուր տասնըմեկ դրամ քսանյոթ լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր ավտոտակի համար` 2316 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 192 089,04 (հարյուր ինըսուներկու հազար ութանասունինը դրամ չորս լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

6. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք գյուղ Փարաքար, Խորհուրդների փողոց 12/1 ավտոտնակ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner