Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 270-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2021 թվականի N 270-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԱՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 29-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, հողամասի և շինության հատակագծերը` տրված 2021 թվականի օգոստոսի 9-ին «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից, շինությունը կատարած անձ Արայիկ Սամվելի Մելքոնյանի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի դիմումը. Որոշում եմ`

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Թաիրով գյուղում, 80,3 քառակուսի մետր մակերեսով համայնքային հողամասի վրա գտնվող 162,2 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն « Մալխասյանց փաստաբանական կենտրոն » ՍՊԸ –ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վարդան Մամիկոնյան փողոց 3-րդ փակուղի թիվ 5 բնակելի տուն:

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Արայիկ Սամվելի Մելքոնյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Արայիկ Սամվելի Մելքոնյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի, Վարդան Մամիկոնյան փողոցի 3-րդ փակուղի թիվ 5 հասցեում գտնվող 0,00803 հա մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:

4. 80,3 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր բնակելի տան համար` 8175 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 1 325 985 (մեկ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար իննը հարյուր ութանասունհինգ) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին: 6.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 10513.8 դրամ, որը 80,3 քառակուսի մետրի համար կկազմի 844 258,14 (ութ հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր հիսունութ դրամ տասնչորս լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner