Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ 45-Ա որոշումը և հողամասի սեփականատեր Գարիկ Գալուստի Աբաջյանի 2021 թվականի հունիսի 29-ի դիմումը. որոշում եմ`
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող, Գարիկ Գալուստի Աբաջյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0530-0029 կադաստրային ծածկագրով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Արամ Մանուկյան փողոց N 2 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: