Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման՝ տրված 2022 թվականի հունիսի 20-ին «Ավագ Ավագյան Գագիկի» ԱՁ-ի կողմից, և սեփականատեր՝ Սուսաննա Ռազմիկի Հակոբյանի 2022 թվականի հունիսի 20-ի դիմումը. որոշում եմ՝
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի վարչական սահմաններում գնտվող՝ Սուսաննա Ռազմիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 04-030-0019-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (Առանձնացվող հատված 1)` 0.075 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Ս. Շահումյան փողոց N 61 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 0.075 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Ս. Շահումյան փողոց N 61/1 շինություն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: