Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 170-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2021 թվականի N 170-Ա

ՎԱՐԱԶԴԱՏ ՌՈՒԲԵՆԻ ՇԱԲՈՅԱՆԻ ԵՎ ԵՂԵԳՆՈՒՀԻ ՆՎԵՐԻ ՇԱԲՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ 13.07.2021թ.-ի N 01/11.1/6182-21 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 14.07.2021թ.-ի N 01/7/04167-21 գրությունը, «ԽԱՉՎԱՀԱՆ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի մայիսի 30-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը և համասեփականատերեր Վարազդատ Ռուբենի Շաբոյանի և Եղեգնուհի Նվերի Շաբոյանի՝ 2020 թվականի հունիսի 2-ի դիմումը. որոշում եմ՝

1. Վարազդատ Ռուբենի Շաբոյանի և Եղեգնուհի Նվերի Շաբոյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի 8/3 հասցեում գտնվող 04-094-0087-0250 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը խառը կառուցապատման 0.0871 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող և Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

2. Օրինականացնել վերը նշված հողամասի վրա կառուցված 61,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական տարածքը և 367,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի:

3. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր հասարակական տարածքի և ծածկի համար կազմում է 5200 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը 428,9 արտաքին մակերեսով շինությունների համար կազմում է 2 230 280 (երկու միլիոն երկու հարյուր երեսուն հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner