Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 260-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2021 թվականի N 260-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամաբ հաստատված կարգի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ, հիմք ընդունելով <<Ավագ Ավագյան Գագիկի>> Ա/Ձ-ի կողմից 20 հունվարի 2021 թ.-ին տրված հողամասի և շինության հատակագծերը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված N ԱՏ-31082021-04-0732 տեղեկանքը և սեփականատեր Էֆրին Բաղ Ֆերմանի լիազոր անձ Աննա Օնիկի Գրիգորյանի 2021 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը. Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ՝

1. Էֆրին Բաղ Ֆերմանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 31082021-04-0037), Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0313-0124 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.1937 հա մակերեսով հողամասը, հողատեսքը խաղող, (գոտին՝ Ուրց Կոտայք-Շամիրամ, 3-րդ կարգի խաղող` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 373 դրամ,) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որպես հասարակական կառուցապատման հող՝ գրասենյակային շենք կառուցելու համար:

2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետրին խաղողի համար 6461,3 դրամ,) 1937 քառակուսի մետր խաղողի համար վճարման ենթակա գումարը կազմում է 12 515 538,1 (տասներկու միլիոն հինգհարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր երեսունութ դրամ տաս լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ գանձապետական 900325191139 հաշվեհամարին:

3. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 116/3 տարածք:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:

6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner