Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2021 թվականի N 110-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի ապրիլի 1-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, հողամասի և շինության հատակագծերը` տրված 2021 թվականի փետրվարի 24-ին «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից, շինությունը կատարած Վլադիմիր Անդրանիկի Բախտավորյանի 2021 թվականի հունվարի 29-ի դիմումը. Որոշում եմ`

 1.Համայնքային սեփականությունը հանդիսացող, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող 04-094-0201-0042-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության 0.01146 հա մակերեսով հողամասը, (գործառնական նշանակությունը այլ հող) փոխադրել, որպես բնակելի կառուցապատման հող:

2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Թաիրով գյուղում, Ֆրիտյոֆ Նանսենի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տնամերձ հողամասին կից 114,6 քառակուսի մետր մակերեսով համայնքային հողամասի վրա գտնվող 106,8 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» Ա/Ձ –ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

3. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Ֆրիտյոֆ Նանսենի փողոցի թիվ 1/1:

4. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Վլադիմիր Անդրանիկի Բախտավորյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Վլադիմիր Անդրանիկի Բախտավորյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի, Ֆրիտյոֆ Նանսենի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող 0.01146 հա մակերեսով հողամասը՝ առկա շինությունով:

5. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր օժանդակ շինության համար` 2600 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 277 680 (երկու հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր ութանասուն դրամ) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

6.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 6834,3 դրամ, որը 114,6 քառակուսի մետրի համար կկազմի 783 210, 78 (յոթ հարյուր ութանասուներեք հազար երկու հարյուր տաս դրամ յոթանասունութ լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner