Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով 2023 թվականի հունվարի 25-ի ՀԱ-02-22 ծածկագրով հողամասի աճուրդը չկայացած համարելու մասին թիվ 3 արձանագրությունը, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Մուսալեռ գյուղի Տ. Անդրեասյան փողոց 4/4 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության, 04-069-0050-0106 կադաստրային ծածկագրով, 0,063 հա մակերեսով ՀԱ-02-22 ծածկագրով հողամասի աճուրդը համարել չկայացած` աճուրդի մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: