Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2023 թվականի N 44-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան. Քաղաքացի Ռաֆիկ Հովհաննեսի Պողոսյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հունվարի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Հայաստանի Հնարապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք բնակավայր, Երևան-Էջմիածին խճղ թիվ 51 հասցեում գտնվող, 04-082-0045-0008 կադաստրային ծածկագրով հողամասը հանդիսանում է քաղաքացի Ռաֆիկ Հովհաննեսի Պողոսյանի սեփականությունը, ինչը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը 21.10.2022թ. դրությամբ կազմում է 22.431 /քսաներկու հազար չորս հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ, որից 17.415 /տասնյոթ հազար չորս հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 5016 /հինգ հազար տասնվեց/ ՀՀ դրամը որպես տույժ, ինչը չի վճարվել: Քաղաքացի Ռաֆիկ Հովհաննեսի Պողոսյանի` նշված ժամանակահատվածի համար գույքահարկը վճարելու պարտականությունը կազմում է 17.415 /տասնյոթ հազար չորս հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ ապառք, որն օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 5016 /հինգ հազար տասնվեց/ ՀՀ դրամի չափով: 2023 թվականի հունվարի 23-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հունվարի 23-ին իրականացվել է հարուցված վարչական վարույթի լսումների փուլը, որին մասնակցելու նպատակով Ռաֆիկ Հովհաննեսի Պողոսյանը պատշաճ ծանուցվել է, սակայն վերջինս չի ներկայացել լսումներին /փոստով և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարություն հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով/, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Ռաֆիկ Հովհաննեսի Պողոսյանի բացակայությամբ:

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` հարկ վճարող է համարվում կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Հարկային օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռաֆիկ Հովհաննեսի Պողոսյանը /հաշվառված՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Պտղունք բնակավայր, Երևան-Էջմիածին խճղ թիվ 51 հասցեում/ ստացել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 10-ի թիվ 33 ծանուցումն ու 2022 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ տրված տեղեկանքը, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի հունվարի 23-ի թիվ 8 արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Քաղաքացի Ռաֆիկ Հովհաննեսի Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել ընդհանուր 22.431 /քսաներկու հազար չորս հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ, որից 17.415 /տասնյոթ հազար չորս հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 5016 /հինգ հազար տասնվեց/ ՀՀ դրամը, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ /վճարելու հաշվեհամար՝ 900325185016 /Վաղարշապատի ՏԳ բաժանմունք/:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner