Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման՝ տրված 2021 թվականի նոյեմբերի 30-ին «Կարեն Մաչանյան» ԱՁ-ի կողմից, և սեփականատերեր՝ Ժորա Վաղարշակի Ալեքսանյանի և Գեղամ Վաղարշակի Ալեքսանյանի 2021 թվականի նոյեմբերի 11-ի դիմումը.որոշում եմ
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Ժորա Վաղարշակի Ալեքսանյանին և Գեղամ Վաղարշակի Ալեքսանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-094-0023-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (Առանձնացվող հատված 1)` 0.0447 հեկտար մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Այգեստան փողոց N 1/1 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 0.0341 հեկտար մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Այգեստան փողոց N 1 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: