Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<ԱԿՍՈՆ>> ապրանքա- հումքային բորսայի կողմից 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 18/208 գրությունը <<հոլանդական>> ընթացակարգով օտարելու և գույքի շուկայական արժեքի որոշման հաշվետվությունը, տրված 2018 թվականի հունիսի 4-ին և համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքապետարանին պատկանող Mercedes Benz E300 , 444 ՍՕ 03 պետ.համարանիշի, 1994 թվականի արտադրության տրանսպորտային միջոցն օտարել աճուրդի միջոցով՝ վեց ամսյա ժամկետում, օտարման մեկնարկային գին սահմանել 820 000 ՀՀ դրամ, թույլատրել <<դասական>> ընթացակարգով աճուրդի չկայացման դեպքում կիրառելու՝ <<հոլանդական>>-ը: 2. Նկատի ունենալով, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Բարեկարգում» տնօրինությանը պատկանող FORD ESCORD 1.4, 455 ՍՕ 12 պետ.համարանիշի, 1999 թվականի արտադրության տրանսպորտային միջոցի մեկնարկային գինը 700 000 ՀՀ դրամից տևական <<դասական>>, այնուհետև <<հոլանդական>> ընթացակարգերով սակարկույթունների արդյունքում հասել է 450 000 ՀՀ դրամի, սակայն այդ գնով ևս պոտենցիալ գնորդների մոտ նշված գույքը հետաքրքրություն չի առաջացրել, այժմ ի հայտ է եկել գնորդ, որն ավտոմեքենայի համար առաջարկել է 150 000 ՀՀ դրամ: Առաջարկում ենք տալ հավանություն նշված գնով մեքենան օտարելու համար: 3.Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործողությունները: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պահից: |