Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2022 թվականի N 458-Ա

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 402-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N Կ-31102022-04-0185 որոշումը և Քնարիկ Մուրադի Սանամյանի 2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 3174 դիմումը. որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի «Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 26-ի N 234-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 402-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Որոշման առաջին կետում «Վերականգնել Քնարիկ Մուրադի Սանամյանի (ծնված՝ 10.10.1952թ.), Նորիկ Վարազդատի Սանամյանի (ծնված 05.01.1977թ.) և Էրիկ Վարազդատի Սանամյանի (ծնված 30.09.1975թ.) սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Սևանի փողոցի 19 հասցեում գտնվող գույքային միավորների` 04-065-0045-0016 կադաստրային ծածկագրով՝ 0,0249 հա օրինական հողամասի վրա 1976թ. կառուցված 73,5 քմ բնակելի տան, 1976թ. կառուցված 33,6 քմ բնակելի տան (նկուղ), 1990թ. կառուցված 9,7 քմ մակերեսով կիսակառույցի, 2,7 քմ մակերեսով զուգարանի և 2,7 քմ մակերեսով պարսպի նկատմամբ» նախադասությունը փոխարինել «Վերականգնել Քնարիկ Մուրադի Սանամյանի (ծնված՝ 10.10.1952թ.), Նորիկ Վարազդատի Սանամյանի (ծնված 05.01.1977թ.) և Էրիկ Վարազդատի Սանամյանի (ծնված 30.09.1975թ.) սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Սևանի փողոցի 19 հասցեում գտնվող գույքային միավորների` 04-065-0045-0016 կադաստրային ծածկագրով՝ 0,0249 հա, որից 0,00159 հա հողամասը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն, օրինական հողամասի վրա 1976թ. կառուցված 73,5 քմ բնակելի տան, 1976թ. կառուցված 33,6 քմ բնակելի տան (նկուղ), 1990թ. կառուցված 9,7 քմ մակերեսով կիսակառույցի, 2,7 քմ մակերեսով զուգարանի և 2,7 քմ մակերեսով պարսպի նկատմամբ» նախադասությամբ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. նոյեմբերի  25

գ. Փարաքար