Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2022 թվականի N 453

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելոով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «ՔՊ պլանների մշակման կարգը սահմանելու մասին» թիվ 633-Ն որոշման 1-ին գլխի 2-րդ կետը որոշում եմ՝

1. Հաստատել՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը, համաձայն N 1 հավելվածի. 

2. Հիմնական ցուցանիշները՝ համաձայն N 2 հավելվածի.   

3. Փարաքար համայնքի տարածքում հնարավոր իրավիճակի և բացատրագրի պլանը համաձայն N 3 հավելվածի.

4. Փարաքար համայնքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի կառավարման, կապի և ազդարարման սխեման՝ համաձայն N 4 հավելվածի.

5.Փարաքար համայնքի բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հաշվարկը` համաձայն N 5 հավելվածի.

5. Փարաքար համայնքի բնակչության պատսպարման հաշվարկը` համաձայն N 6 հավելվածի. 

6. Փարաքար համայնքի բնակչության տարահանման հաշվարկը` համաձայն N 7 հավելվածի.

7. Փարաքար համայնքի քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների հաշվարկը`համաձայն N 8 հավելվածի.

8. Կապի միջոցների հաշվարկը` համաձայն N 9 հավելվածի

9. Ինժեներական տեխնիկայի ապահովման հաշվարկը` համաձայն N 10 հավելվածի:

10. Որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ։

11. Որոշումը հայտարարել ըստ առնչության։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. նոյեմբերի  18

գ. Փարաքար