Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2021 թվականի N 95-Ա

ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-ի N 28-Ա որոշումը և «Ռեդինետ» ՓԲԸ –ի տնօրենի 2021 թվականի մարտի 12-ի թիվ RN-038/21 գրությունը. որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ղեկավարի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության անունից հանդես եկող «Ռեդինետ» ՓԲ ընկերության հետ 2020 թվականի ապրիլի 30-ին կնքված «Հենասյուների օգտագործման տրամադրման» թիվ 37 պայմանագրի 8-րդ կետում «2020 թ. մայիսի 1-ից» բառերը փոխարինել «2021 թ. մայիսի 1» բառերով:

2. «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության անունից հանդես եկող «Ռեդինետ» ՓԲ ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2020 թվականի ապրիլի 30-ին կնքված թիվ 37 վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2022 թվականի մայիսի 1-ը երկարաձգելու մասին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. ապրիլի  19

գ. Փարաքար