 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42 paraqar.armavir@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 475-Ա
ՀԱՐԱԶԱՏԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 39-Ա որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի բնակիչների դիմումները. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտանիքի անդամին կորցրած բնակիչներ՝ Ալին Շավարշի Շահինեանին, Միքայել Սերյոժայի Ղազարյանին և Լուիզա Մելիքի Քամալյանին ցուցաբերել դրամական օգնություն, յուրաքանչյուրին 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամի չափով:
2. Ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ կատարել համապատասխան ձևակերպում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Փարաքար