Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42 paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 353-Ա

ՏԻԳՐԱՆ ԱՐՏԱՇԵՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 16-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 22-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 26-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022JBWPJT), սեփականատեր Տիգրան Արտաշեսի Մկրտչյանի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երիտասարդության փողոցի 34 հասցեում գտնվող Տիգրան Արտաշեսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0046-0046 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 169,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով հյուրատուն, 199,2 քառակուսի մետր արտաքին մակերեսով հյուրատան երկրորդ հարկը և 98,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով հանդիսությունների սրահ, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր հյուրատան, հյուրատան երկրորդ հարկի և հանդիսությունների սրահի համար կազմում է 4632 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 2 159 901,60 (երկու միլիոն հարյուր հիսունինը հազար ինը հարյուր մեկ դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Փարաքար