Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2022 թվականի N 457-Ա

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխով և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին>> N 13-Ն հրամանի 11 կետով. որոշում եմ՝

1. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետի (3.2-4 ) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2022 թվականի դեկտեմբերի  27-ին  ժամը 11:00 -ին  անցկացնել մրցույթ:

2. Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մանուկյանին՝ կազմել մրցույթի հայտարարության տեքստը և այն հրապարակել azdarar.am ինտերնետային կայքում:

3. Մրցույթների անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, հասարակայնության, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Աիդա Սարգսյանին:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. նոյեմբերի  25

գ. Փարաքար