Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2022 թվականի N 123-Ա

ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման՝ տրված 2022 թվականի մայիսի 10-ին «Ավագ Ավագյան Գագիկի» ԱՁ-ի կողմից և սեփականատեր՝ Ջհանգիր Հրանտի Եսայանի 2022 թվականի մայիսի 11-ի դիմումը. որոշում եմ՝

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի վարչական սահմաններում գնտվող՝ Ջհանգիր Հրանտի Եսայանին սեփականության իրավունքով պատկանող 04-074-0013-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (Առանձնացվող հատված 1)` 0.0726 հա մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Գայի փողոց N 8 բնակելի տուն:

2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 0.09 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, 6-րդ փողոց N 12 հողամաս:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. մայիսի  18

գ. Փարաքար